երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լևոն Արոնյանն աջակցություն է հայտնել Արաս Օզբիլիզին ՀՖՖ նախագահի ընտրությունում

Լևոն Արոնյանն աջակցություն է հայտնել Արաս Օզբիլիզին ՀՖՖ նախագահի ընտրությունում

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը տեսաուղերձ է հրապարակել, որտեղ աջակցություն է հայտնել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսին՝ ՀՖՖ նախագահի համար ընտրապայքարում։

«Մենք այս պահին հնարավորություն ունենք ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրել մի մարդու, որը երկար տարիներ խաղացել է հավաքականում և ուժեղ թիմերում` իրեն դրսևորելով որպես պրոֆեսիոնալ մարզիկ: Հույս ունեմ, որ Արաս Օզբիլիզին կաջակցեն իր այս ճանապարհին»,-սոցցանցերի իր էջում տարածած տեսանյութում ասել է Արոնյանը:

Հիշեցնենք՝ ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։

  • Կիսվել: