երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Լևերկուզենի «Բայեր»-ը եվրոպական ֆուտբոլի պատմության բացառիկ ռեկորդ է սահմանել

Լևերկուզենի «Բայեր»-ը եվրոպական ֆուտբոլի պատմության բացառիկ ռեկորդ է սահմանել

Գերմանական Լևերկուզենի «Բայեր»-ը բացառիկ ռեկորդ է սահմանել` անցկացնելով 49 հանդիպում առանց պարտության:

Գերմանիայի չեմպիոն հռչակված «Բայեր»-ը բոլոր մրցաշարերում, ընդհանուր առմամբ, արդեն 49 հանդիպում է՝ չի պարտվել: 59 տարի շարունակ նմանատիպ ռեկորդը պատկանում էր պորտուգալական «Բենֆիկա»-ին:

«Բայեր»-ն արդեն հաղթել է Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանում` ժամանակից շուտ հռչակվելով երկրի չեմպիոն, դուրս է եկել Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ և մրցելու է Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշրջանի գլխավոր տիտղոսի համար:

  • Կիսվել: