երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Լևանդովսկին չի ստանա 2020 թ. «Ոսկե գնդակը»

Լևանդովսկին չի ստանա 2020 թ. «Ոսկե գնդակը»

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին չի հանձնվի 2020 թ. «Ոսկե գնդակը»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե France Football-ը դիտարկում է լեհ ֆուտբոլիստին 2020 թվականի «Ոսկե գնդակը» հանձնելու տարբերակը։ Սակայն ֆրանսիական հեղինակավոր France Football պարբերականի գլխավոր խմբագիր Նիկոլյա Մանիսյեն տարածված տեղեկությունը որակել է որպես «հորինված»։ Նա հաստատել է, որ նման հարց չի քննարկվել։

2020 թվականին Լևանդովսկին խաղում էր Մյունխենի «Բավարիայում» և համարվում էր այդ տարվա «Ոսկե գնդակի» բացահայտ ֆավորիտը: Այդուհանդերձ, France Football-ը կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկեց մրցանակաշախությունը: Այդ տարի Լևանդովսկին 47 խաղում 55 գոլ էր խփել և ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել էր տարվա լավագույն ֆուտբոլիստ:

2021-ին «Ոսկե գնդակը» ստացավ Լիոնել Մեսսին, իսկ Լևանդովսկին գրավեց երկրորդ տեղը: 1956 թվականից գործող մրցանակը չի հանձնվել միայն 2020 թվականին:

  • Կիսվել: