շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Գլեբ Մոսեսովը մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում:

Ինչպես հայտնում է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան, լեռնադահուկային սպորտի հավաքականի առաջատար Գլեբ Մոսեսովը, մարտի 23-ին Իտալիայի Կրոնպլաց քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի Սան Մարինոյի և Ալբանիայի առաջնություններում 16 պետությունների շուրջ 40 մասնակիցների պայքարում հաղթող է ճանաչվել:

Մոսեսովը վաստակել է վարկանիշային միավորները, որոնք հնարավորություն կտան հաջորդ մրցաշրջանում Հայաստանը ներկայացնել լեռնադահուկային սպորտի աշխարհի գավաթի փուլերից մեկում:

  • Կիսվել: