կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լեբրոն Ջեյմսը NBA-ի պատմության մեջ առաջին խաղացողն է, որը վաստակել է 40,000 միավոր

Լեբրոն Ջեյմսը NBA-ի պատմության մեջ առաջին խաղացողն է, որը վաստակել է 40,000 միավոր

«Լոս Անջելես Լեյքերս»-ի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը «Դենվեր» ակումբի դեմ խաղում վաստակել է 26 միավոր։ Արդյունքում նա գերազանցել է ամբողջ կարիերայի ընթացքում 40 հազար միավորի շեմը, գրում է kommersant.ru-ն։

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պատմության մեջ նախկինում ոչ ոք այս նվաճմանը չի հասել:

39-ամյա Լեբրոն Ջեյմսն ընդհանուր ունի 40 017 միավոր:

Ջեյմսը NBA-ի քառակի չեմպիոն է (2012, 2013, 2016, 2020): Նա չորս անգամ ճանաչվել է կանոնավոր առաջնության և փլեյ-օֆֆի շարքի ամենաթանկարժեք խաղացողը։ ԱՄՆ-ի հավաքականի կազմում մարզիկը հաղթել է 2008 և 2012 թվականներին Օլիմպիական խաղերում։ 2021 թվականին նա դարձել է նաև առաջին միլիարդատեր բասկետբոլիստը։

  • Կիսվել: