երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Լավագույն վերսկսումն էր Ա Սերիայում. Մխիթարյանի գրառումը «Ինտեր»-«Նապոլի» խաղից հետո

Լավագույն վերսկսումն էր Ա Սերիայում. Մխիթարյանի գրառումը «Ինտեր»-«Նապոլի» խաղից հետո

Իտալիայի Ա Սերիայի 16-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել էր «Նապոլիին»։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր մասնակցել խաղին և փոխարինվել է 83-րդ րոպեին։ Մխիթարյանը մասնակցել էր գոլային գրոհին: Խաղից հետո Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.

«Լավագույն վերսկսումն էր Ա Սերիայում»,- գրել է Մխիթարյանը:

«Ինտերը» 33 միավորով 4-րդ տեղում է։ «Նապոլին», որի համար սա առաջին պարտությունն էր ընթացիկ մրցաշրջանում, 41 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

  • Կիսվել: