երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լավագույն մարզիկներին պատվովճար տալու համար լրացուցիչ 12 մլն դրամ հատկացվեց

Լավագույն մարզիկներին պատվովճար տալու համար լրացուցիչ 12 մլն դրամ հատկացվեց

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց լրացուցիչ 12 մլն դրամ հատկացնել թվով 6 մարզիկների պատվովճար հատկացնելու նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ 2023-ի պետական բյուջեով «ՀՀ հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրություն և աշխարհի չեմպիոններին, օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներին պատվովճարի հատկացում» միջոցառմանը հատկացված է 171,198.0 հազար դրամ:

Պատվովճար ստանալու համար թվով 6 մարզիկ մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 30-ը ներկայացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն և ստորագրել հանրապետությունում գտնվելու մասին հայտարարությունը:

Հիմք ընդունելով հաստատված կարգը՝ համաձայն որի միևնույն մարզիկը կարող է ստանալ երկու պատվովճար այն դեպքում, երբ դարձել է և՛ աշխարհի չեմպիոն, և՛ օլիմպիական խաղերի չեմպիոն (շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն) կամ և՛ աշխարհի չեմպիոն, և՛ օլիմպիական խաղերի մրցանակակիր (շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիր) և յուրաքանչյուր մարզիկին չի կարող տրամադրվել երկուսից ավելի պատվովճար, անհրաժեշտություն է առաջացել երկու  աշխարհի չեմպիոնների, օլիմպիական խաղերի երեք մրցանակակիրների և  մեկ  շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնին  հատկացնել վերջիններիս պատվովճարը՝ ընդհանուր 12 մլն դրամ:

Բացի այդ, «ՀՀ «Տարվա լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկության արդյունքում ՀՀ տարվա 10 լավագույն ճանաչված մարզիկներին առանց հարկերի և տուրքերի 5 մլն-ական դրամ տրամադրելու և կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու համար (1,5 մլն դրամ), պահանջվում է լրացուցիչ 12,5 մլն դրամ՝ նշյալ անձանց պարգևատրման մասով առաջացող հարկային պարտավորությունները վճարելու համար:

  • Կիսվել: