Լամին Յամալը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մբապեի ռեկորդը
«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալը Չեմպիոնների լիգայում նոր ռեկորդ է սահմանել՝ 20 տարեկանը չլրացած ֆուտբոլիստների շրջանում արդյունավետ գործողությունների քանակով։ Ինչպես հայտնում է Opta-ն, Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի առաջին տուրում «Ֆեյենորդի» դեմ խաղում Յամալը գոլային փոխանցում է կատարել Ռաֆինյային։
Այժմ Յամալի հաշվին մրցաշարում կա 21 արդյունավետ գործողություն՝ 11 գոլ և 10 գոլային փոխանցում։ Այս ցուցանիշով նա գերազանցել է Կիլիան Մբապեին, որը մինչև 20 տարեկանը Չեմպիոնների լիգայում ունեցել էր 20 արդյունավետ գործողություն՝ 13 գոլ և 7 փոխանցում։



