Լա Լիգա․ Ռեալը խոշոր հաշվով հաղթեց Ռեալ Սոսյեդադին․ Վինիսիուսը դուբլ ձևակերպեց
Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց «Ռեալ Սոսյեդադին», գրում է armsport.am-ը:
Հանդիպումն ավարտվեց «Արքայական ակումբի» վստահ հաղթանակով՝ 4։1 հաշվով։
Ալվարո Արբելոայի թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Վինիսիուս Ժունիորը։
Բրազիլացի հարձակվողը երկու անգամ անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ աչքի ընկնելով 25-րդ և 48-րդ րոպեներին։
Տանտերերի կազմում գոլեր խփեցին նաև Գոնսալո Գարսիան (5-րդ րոպե) և Ֆեդերիկո Վալվերդեն (31-րդ րոպե)։
Բասկյան թիմի միակ գնդակը խփեց Միկել Օյարսաբալը, որը 21-րդ րոպեին հստակ իրացրեց նշանակված 11-մետրանոցը։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին



