հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիտ Սուրեն Մարտիրոսյանը

Կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիտ Սուրեն Մարտիրոսյանը

Կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

«70 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը, ում անունն անմիջականորեն կապված է հայկական ֆուտբոլի նշանավոր էջերի հետ:

Որպես ֆուտբոլիստ՝ Սուրեն Մարտիրոսյանը մեծ դերակատարություն է ունեցել 70-ական թվականների հայկական ֆուտբոլում՝ իր հրաշալի խաղով ուրախության բազմաթիվ պահեր պարգևելով աշխարհասփյուռ հայությանը: 2019 թվականի հունիսին Սուրեն Մարտիրոսյանին շնորհվել է ՀՖՖ ոսկե հուշամեդալ՝ հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար:

Խորապես ցավակցում ենք Սուրեն Մարտիրոսյանի ընտանիքին, մերձավորներին, հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին»,-նվշած է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:

Սուրեն Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ ժամը 18:00-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:

  • Կիսվել: