ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կրիշտիանու Ռոնալդուն այսօր դարձավ 35 տարեկան

Կրիշտիանու Ռոնալդուն այսօր դարձավ 35 տարեկան

«Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այսօր դարձավ 35 տարեկան:

Նա իր կարիերայի ընթացքում խաղացել է Լիսաբոնի «Սպորտինգում», «Մանչեսթր Յունայթեդում», «Մադրիդի Ռեալում»:

Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող է: Պորտուգալիայի հավաքականի կազմում նա դարձել է Եվրոպայի առաջնության և Ազգերի լիգայի հաղթող: Նա Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 168 խաղում դարձել է 128 գոլի հեղինակ:

Պորտուգալիայում Ռոնալդուն «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» է ճանաչվել չորրորդ մրցաշրջանն անընդմեջ: 2007-ից ի վեր Կրիշտիանուն այս մրցանակը չի ստացել միայն 2 անգամ:

Կրիշտիանուն  նաև «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է:

  • Կիսվել: