շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Կրասնոդարը ընտրել է մրցաշրջանի առաջին կեսի լավագույն խաղացողին

Կրասնոդարը ընտրել է մրցաշրջանի առաջին կեսի լավագույն խաղացողին

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է 2025/2026 մրցաշրջանի առաջին հատվածի «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, գրում է armsport.am-ը:

Սպերցյանը մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն խաղացողի մրցանակը ստացել է երկրպագուների քվեարկության արդյունքում։ Երկրորդ տեղը զբաղեցրել է կոլումբիացի հարձակվող Ջոն Կորդոբան, իսկ լավագույն եռյակը եզրափակում է դարպասապահ Ստանիսլավ Ագկացևը։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հայ կիսապաշտպանը Ռուսաստանի գործող չեմպիոնի կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: