շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կրասնոդարը հաղթեց Բալթիկային․ Սպերցյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

Կրասնոդարը հաղթեց Բալթիկային․ Սպերցյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

ՌՊԼ-ի հետաձգված 21-րդ տուրի խաղում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ հաղթեց «Բալթիկային»՝ 3-2:

Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջոն Կորդոբան, ևս մեկ գոլ խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով այս խաղում դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ։

Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Տիգրան Ավանեսյանը՝ փոխարինման դուրս գալով 69-րդ րոպեին։

«Կրասնոդարը» վաստակել է 49 միավոր և զբաղեցնում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:

Ռուսաստանի առաջնությունում «Բալթիկան» 23 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը։

  • Կիսվել: