երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կովալենկոն շատ օգտակար կարող էր լինել Հայաստանի հավաքականի համար. Բերեզովսկի

Կովալենկոն շատ օգտակար կարող էր լինել Հայաստանի հավաքականի համար. Բերեզովսկի

Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին կարծիք է հայտնել, որ «Կռիլյա Սովետովի» խաղացող Ալեքսանդր Կովալենկոն կարող է օգտակար կլինել Հայաստանի ընտրանու համար, գրում է Armsport.am-ը։

«Կովալենկոյի ազգանունը հայկական չէ, բայց ես լսել եմ, որ նա հայկական արմատներ ունի, նրա պապը խաղացել է «Արարատում»: Մեր ղեկավարներն ու գլխավոր մարզիչն ուշադրություն կենտրոնում են պահում Կովալենկոյին:  Կցանկանայի մեր թիմում նրա նման խաղացող ունենալ։

Իհարկե, դա իսկապես օգտակար կլիներ։ Նրա դիրքում մենք իսկապես որոշակի խնդիրներ ունենք։ Եթե հարձակման գծում, որտեղ խաղում են Սպերցյանն ու Զելարայանը, ունենք բարձր մրցակցություն՝ մեկ դիրքի համար երկու-երեք հոգի, ապա մաքուր հենակետայինների հետ խնդիր ունենք, ուստի Կովալենկոն մեզ շատ օգտակար կլիներ։

Չգիտեմ՝ արդյոք այս թեման փակվա՞ծ է, թե՞ ոչ։ Ֆեդերացիայում կան հատուկ մարդիկ, ովքեր պատասխանատու են նման հարցերի համար»,- ասել է Բերեզովսկին «Чемпионат»-ին տված հարցազրույցում:

  • Կիսվել: