չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կոսովո-Հայաստան․ Շաղոյանը բացեց խաղի հաշիվը

Կոսովո-Հայաստան․ Շաղոյանը բացեց խաղի հաշիվը

Պրիշտինայում ընթացող ֆուտբոլի Կոսովոյի եւ Հայաստանի հավաքականների ընկերական խաղում առաջին հաջողության հասավ Ռոման Բերեզովսկու (գլխ․ մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար) գլխավորած թիմը։

Խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացեց Սոֆիայի ԲԿՄԱ-ի 21-ամյա հարձակվող Ժիրայր Շաղոյանը, որն առաջին գոլը խփեց ազգային թիմում։

Ընթանում է առաջին խաղակեսը։

Հայաստան․ Բուչնեւ, Հ․ Հակոբյան, Մկրտչյան, Հարոյան, Կ․ Հովհաննիսյան, Հարությունյան, Ա․ Գրիգորյան, Դաշյան, Բաբայան, Շաղոյան, Բիչախչյան։

 

  • Կիսվել: