չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կորոնավիրուսից մահացել է «Մարսել» ֆուտբոլային ակումբի նախկին պրեզիդենտը. «Արևելք»

Կորոնավիրուսից մահացել է «Մարսել» ֆուտբոլային ակումբի նախկին պրեզիդենտը. «Արևելք»

Ֆրանսահայ քաղաքական գործիչ Մուրադ Փափազյանը տեղեկացնում է, որ կորոնավիրուսից մահացել է «Մարսել» ֆուտբոլային ակումբի նախկին պրեզիդենտ Պապե Դիուֆը, նշելով, որ Դիուֆի հետ լավ բարեկամներ էին և ցավ է ապրում նրա մահվան կապակցությամբ: 

Ինչեպես տեղեկացնում է «Արևելքը», Պապե Դիուֆը սենեգալցի հայտնի լրագրող էր, որ հետագայում  դարձել էր «Օլիմպիկ Մարսել» ֆուտբոլային ակումբի պրեզիդենտը.  այդ պաշտոնը նա վարել է 2005-ից 2009 թվականներին: Դիուֆը կորոնավիրուսի ախտորոշմամբ հոսպիտալացվել էր Դակարում, որտեղ էլ մահացել է: Նա 69 տարեկան էր:

Ֆրանսահայ գործիչ Մուրադ Փափազյանը նաև լուսանկար է հրապարակել Պապե Դիուֆի հետ: 

 

  • Կիսվել: