չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոայի» հանդիպումների ժամանակացույցը

Կոնֆերենցիաների լիգա․ «Նոայի» հանդիպումների ժամանակացույցը

Հաստատվել է Կոնֆերենցիաների լիգայի ժամանակացույցը: Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» պայքարը կսկսի տնային խաղով՝ ընդունելով չեխական «Մլադա Բոլեսլավին» հոկտեմբերի 3-ին։

«Նոան» տնային հանդիպումները կանցկացնի Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

Կոնֆերենցիաների լիգա

«Նոա» - «Մլադա Բոլեսլավ» (Չեխիա) ` հոկտեմբերի 3, 20:45 (Երևանի ժամանակ)

«Ռապիդ» (Ավստրիա) - «Նոա»` հոկտեմբերի 24, 20:45

«Չելսի» (Անգլիա) - «Նոա» (Հայաստան)` նոյեմբերի 7, 23:00

«Նոա» - «Վիկինգուր» (Իսլանդիա)` նոյեմբերի 28, 20:45

«Նոա» - ԱՊՕԵԼ (Կիպրոս)` դեկտեմբերի 12, 20:45

«Բաչկա Տոպոլա» (Սերբիա) - «Նոա»` դեկտեմբերի 19, 23:00

1-8-րդ տեղերը գրաված թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ: 9-24-րդ տեղերը գրաված թիմերն անցումային հանդիպումներում կպայքարեն մնացած 8 ուղեգրերի համար։

  • Կիսվել: