շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվեց ԱԵԿ-ին, բայց դուրս եկավ հաջորդ փուլ

Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվեց ԱԵԿ-ին, բայց դուրս եկավ հաջորդ փուլ

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Նոան» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ։

Պորտուգալացի Ռուի Մոտայի գլխավորած թիմը որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում հյուրընկալվեց Աթենքի ԱԵԿ-ին եւ պարտություն կրեց 0:1 հաշվով։

Ավելացված երկրորդ րոպեին աչքի ընկավ հունական թիմի շվեյցարացի հարձակվող Սթիվեն Ցուբերը։

Առաջին խաղում «Նոան» հաղթել էր 3:1 հաշվով։

«Նոան» որակավորման փլեյ-օֆֆում կմրցի «Ռուժոմբերոկ» (Սլովակիա) - «Հայդուկ» (Խորվաթիա) զույգի հաղթողի հետ:

  • Կիսվել: