երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կոնֆերենցիաների լիգա․ Հայաստանի 4 թիմերը կանցկացնեն պատասխան հանդիպումները

Կոնֆերենցիաների լիգա․ Հայաստանի 4 թիմերը կանցկացնեն պատասխան հանդիպումները

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայում օգոստոսի 3-ին տեղի կունենա որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումները։ Հայաստանի չորս թիմերը կպայքարեն երրորդ փուլի ուղեգրի համար։

Չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» կընդունի «Ֆարուլին»։ Առաջին խաղում 3:2 հաշվով հաղթել է ռումինական թիմը։

Փոխչեմպիոն «Փյունիկը» կհյուրընկալի շվեդական «Կալմարտին», որն առաջին խաղում պարտվել է 1:2 հաշվով։

«Արարատ-Արմենիան» Հունաստանում կմրցի «Արիսի» հետ։ Երեւանում թիմերը խաղացել են ոչ ոքի՝ 1:1:

«Ալաշկերտը» կհյուրընկալվի հունգարական «Դեբրեցենին», որը Երեւանում առավելության է հասել 1:0 հաշվով։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ

«Փյունիկ» - «Կալմար»՝ 19:00

«Ուրարտու» - «Ֆարուլ»՝ 20:00

«Արիս» - «Արարատ-Արմենիա»՝ 22:15 (Երեւանի ժամանակ)

«Դեբրեցեն» - «Ալաշկերտ»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

  • Կիսվել: