կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կոնֆերենցիաների լիգա. Եվրոպա - Հայաստան՝ 4:4

Կոնֆերենցիաների լիգա. Եվրոպա - Հայաստան՝ 4:4

Հայաստանի ֆուտբոլի երկու ակումբներ մրցակցի հարկի տակ անցկացրին ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումները:

Երևանի «Փյունիկը» Շվեդիայում հանդիպեց տեղի «Կալմարի» հետ և հաղթեց 2:1 հաշվով: Առաջին խաղակեսն ավարտվեց տանտերերի առավելությամբ: 44-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց դանիացի Յակով Տրենսկովը: Երկրորդ խաղակեսի 55-րդ րոպեին Լուկա Յուրիչիչը վերականգնեց հավասարակշռությունը, իսկ 81-ին Խուան Բրավոն արդեն առաջ մղեց «Փյունիկին»:

Հայաստանի չեմպիոն Երևանի «Ուրատուն» Ռումինիայում մրցեց Կոնստանցայի «Ֆարուլի» հետ և պարտվեց 2:3 հաշվով: Նախ Արտյոմ Մակսիմենկովը 23-րդ րոպեին առաջ մղեց հյուրերին, սակայն տանտերերը շատ արագ հավասարացրին հաշիվը: 38-րդ րոպեին արդեն աչքի ընկավ «Ուրարտուի» ուկրաինացի ֆուտբոլիստ Իվան Զոտկոն, սակայն առաջին խաղակեսին ավելացրած ժամանակի 4-րդ րոպեին «Ֆարուլը» ետ բերեց նաև այդ գնդակը: Երկրորդ կեսի հիմնական ժամանակում կողմերին չհաջողվեց գրավել դարպասները, իսկ ահա ավելացված ժամանակի 5-րդ րոպեին «Ուրարտուն» գոլ բաց թողեց և ցավալի պարտություն կրեց:

Այս թիմերի պատասխան խաղերը կկայանան օգոստոսի 3-ին, Հայաստանում։

  • Կիսվել: