շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կին ծանրորդները ուսհավաք են անցկացնում Աբովյանում

Կին ծանրորդները ուսհավաք են անցկացնում Աբովյանում

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Աբովյանի մարզահամալիրում: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը հայտնել է, որ հավաքին հրավիրել են տարիքային երեք խմբերի 15 մարզուհի: Պատճառն այն է, որ պատանեկան հասակի մեր  աղջիկները նախապատրաստվում են մարտի 23-ին Ալբանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Կանանց հավաքականը, ինչպես և տղամարդկանցը, որն այժմ մարզվում է օլիմպավանում, հավաքը կավարտի հունվարի 29-ին։ Նման հավաքները շարունակական կլինեն։

Կանանց հավաքականի համար գլխավորը հաջող մասնակցությունն է ապրիլին Երևանում և սեպտեմբերին Սաուդյան Արաբիայում կայանալիք Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, քանի որ դրանք տալիս են նաև Փարիզի օլիմպիական խաղերի վարկանիշ:

  • Կիսվել: