երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կիլիան Մբապեն «Ռեալ» տեղափոխվելու համար կարևոր պայման է առաջ քաշել

Կիլիան Մբապեն «Ռեալ» տեղափոխվելու համար կարևոր պայման է առաջ քաշել

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն «Ռեալի» հետ պայմանագիր կնքելուց առաջ միակ պայմանն է առաջ քաշել «Լոս Բլանկոների» համար:

Հարձակվողը կցանկանար Ֆրանսիայի հավաքականի կազմում հանդես գալ Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերում, հաղորդում է ESPN-ը։

Աղբյուրի համաձայն՝ սա ֆուտբոլիստի «Ռեալ» տեղափոխության շուրջ բանակցությունների կարևոր մասն է։ Օլիմպիական խաղերը ներառված չեն ՖԻՖԱ-ի օրացույցում, ուստի խաղացողները պետք է թույլտվություն ստանան իրենց ակումբներից: Մինչ մադրիդյան թիմի հետ պայմանագիր ստորագրելը, Կիլիանը հավանություն է պահանջում այս մրցաշարին մասնակցելու համար։

Ֆուտբոլիստը պլանավորում է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ակումբից և ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

Հայտնի ֆրանսիացի լրագրող Լորեն Ժյուլիենը հայտնել է, թե երբ պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերի մասին։ Ըստ աղբյուրի՝ հաջորդ շաբաթ Մբապեն հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ, որում կհայտարարի Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր կնքելու մասին։

Այս մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է 28 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: