հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կիևում հայ բռնցքամարտիկները հաղթանակն են տարել (տեսանյութ)

Կիևում հայ բռնցքամարտիկները հաղթանակն են տարել (տեսանյութ)

Կիևում փետրվարի 8-ին, երեք ուկրաինաբնակ հայ բռնցքամարտիկ,  դուրս գալով ռինգ, հաղթել իրենց մրցակիցներին։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրտվամիջոցները։

 Աշխարհի չեմպիոն Արտեմ Դալաքյանը (19-0, 14 КО) 4-րդ անգամ պաշտպանեց իր գոտին վենեսուելացի Հոսբեր Պերեսի հետ լարված 12-րդ ռաունդանոց մենամարտում:

Պերեսի համար դա առաջին մենամարտն էր իր կարիերայում Հարավային Ամերիկայից դուրս: Իսկ Դալլաքյանը չորրորդ անգամ պաշտպանել է աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը և անցկացրել 19-րդ մենամարտը Ուկրաինայում: Աշխարհի չեմպիոն Արտեմ Դալաքյանը երկու տարի առաջ տիտղոսը նվաճել է ԱՄՆ-ում ՝ հաղթելով ամերիկացի Բրայան Վիլորային:

Union Boxing Promotion-ի բռնցքամարտի երեկոյի ընթացքում Զորավոր Պետրոսյանը և Արամ Ֆանիյանը ռինգ դուրս եկան և հաղթեցին իրենց մրցակիցներին: Զորավոր Պետրոսյանը (6-0, 2 КО) նոկաուտի ենթարկեց Բելառուսի ներկայացուցիչ Նադզիր Բախշիևին 5-րդ ռաունդում, իսկ Արամ Ֆանիյանը  (13-1, 1 КО) 8-րդ ռաունդում միավորներով հաղթեց Արտյոմ Այվազիդիին:

Ինչպես ավելի վաղ խոստացել էր Sparta Boxing Promotions-ի համահիմնադիր Իգոր Ֆանիյանը, ակումբի մարտիկների (Պետրոսյանի և Ֆանիյանի) ռինգ մուտքը տեղի է ունեցել հայկական երաժշտության ներքո:

  • Կիսվել: