երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խոստանում եմ՝ հայկական ֆուտբոլն այլևս նույնը չի լինելու․ Արաս Օզբիլիս

Խոստանում եմ՝ հայկական ֆուտբոլն այլևս նույնը չի լինելու․ Արաս Օզբիլիս

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, որն առաջադրվել է ՀՖՖ նախագահի ընտրություններում, գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ շնորհակալություն հայտնելով աջակցության համար։

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ամբողջ ընթացքում ինձ հետ են եղել: Անկախ այսօրվա ընտրությունների արդյունքներից, ես խոստանում եմ՝ հայկական ֆուտբոլն այլևս նույնը չի լինելու»,- գրել է Արասը։

 

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 13-ին կկայանա ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում տեղի կունենան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները։ Ժողովն ուղիղ եթերում հեռարձակվելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Youtube-յան պաշտոնական ալիքով՝ սկսած 13:00-ից։

  • Կիսվել: