ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խորվաթիայի կամային հաղթանակը` 4:1

Խորվաթիայի կամային հաղթանակը` 4:1

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Կանադայի հավաքականը 1:4 հաշվով պարտվեց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիային եւ զրկվեց 1/8 դուրս գալու հնարավորությունից։

Կանադացիները խաղի հաշիվը բացեցին արդեն երկրորդ րոպեին Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 22-ամյա պաշտպան Ալֆոնսո Դեւիսի գոլի շնորհիվ (տեսանյութ

Խորվաթները պատասխան գոլը խփեցին 36-րդ րոպեին։ Գերմանական «Հոֆենհայմի» 31-ամյա հարձակվող Անդրեյ Կրամարիչը, որին գոլային փոխանցում կատարեց Լոնդոնի «Տոտենհեմի» 33-ամյա հարձակվող Իվան Պերիշիչը (տեսանյութ

44-րդ րոպեին Խորվաթիային առաջ մղեց խորվաթական «Հայդուկի» 29-ամյա հարձակվող Մարկո Լիվայան (տեսանյութ)։ Գոլային փոխանցման հեղինակ դարձավ շոտլանդական «Սելթիկի» 27-ամյա պաշտպան Յոսիպ Յուրանովիչը։

70-րդ րոպեին Անդրեյ Կրամարիչը դարձյալ օգտագորեց Պերիշիչի փոխանցումը եւ իր երկրորդ գոլը խփեց (տեսանյութ

Ավելացված չորրորդ րոպեին խորվաթների չորրորդ գոլը խփեց ֆրանսիական «Ռեանի» 24-ամյա կիսապաշտպան Լովրո Մայերը։

F խմբում Խորվաթիան 4 միավորով առաջատարն է։ Նույնքան միավոր ունի Մարոկկոն, որը երկրորդ տուրում 2:0 հաշվով հաղթել էր Բելգիային (3 միավոր)։ Կանադան միավոր չունի։

Առաջին տուրում Խորվաթիան 0:0 հաշվով էր խաղացել Մարոկկոյի հետ, իսկ Կանադան պարտվել էր Բելգիային՝ 0:1:

Վերջին տուրում Խորվաթիան դեկտեմբերի 1-ին կխաղա Բելգիայի, Մարոկկոն՝ Կանադայի հետ։

  • Կիսվել: