շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խորվաթիան պարտվում է Ուելսին. Հայաստանի հավաքականը նորից շանս է ստանում

Խորվաթիան պարտվում է Ուելսին. Հայաստանի հավաքականը նորից շանս է ստանում

Եվրո-2024-ի շրջանակներում D խմբում, որտեղ հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականը, կայացել են որակավորման փուլի 8-րդ տուրի հանդիպումները։ Առաջ անցնելով նշենք, որ անակնկալ արդյունք է գրանցվել խմբի Ուելս Խորվաթիա հանդիպման ընթացքում։ Տանտերերը՝ 2-1 հաշվով առավելության են հասել աշխարհի բրոզե մեդալակիրների նկատմամբ։ Ուելսի հավաքականին հաղթանակ է պարգևել Հարի Ուիլսոնի դուբլը: Խորվաթների միակ գոլը խփել է Մարիո Պաշալիչը:

Նույն խմբում Թուրքիայի հավաքականը տնային խաղում 4 անպատասխան գնդակ է ուղարկել Լատվիայի թիմի դարպասը:

Այս հանդիպումներից հետո Թուրքիայի հավաքականը գլխավորում են աղյուսակը 16 միավորով՝ արդեն նվաճելով Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։ Մեկ խաղ քիչ անցկացրած Ուելսի ու Խորվաթիայի հավաքականները 10-ական միավորով համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղում են: Հայաստանի հավաքականը, որը նույնպես 6 հանդիպում է անցկացրել, 7 միավորով 4-րդն է: 7 խաղ անցկացրած Լատվիայի թիմը 3 միավորով եզրափակում է աղյուսակը:

Հատկանշական է, որ Հայաստանի հավաքականը նորից շանս է ստանում պայքարել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար։ Վճռորոշ են լինելու վերջին երկու տուրի հանդիպումները, որտեղ մեր հավաքականը նոյմեբերի 18-ին տանը կմրցի Ուելսի հավաքականի դեմ և դրսում վերջին խաղը կանցկացնի Խորվաթիայի թիմի հետ: 

  • Կիսվել: