ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Խորվաթիան հաղթեց Լատվիային. Հայաստանի ընտրանին դուրս մնաց ԵԱ-ի պայքարից

Խորվաթիան հաղթեց Լատվիային. Հայաստանի ընտրանին դուրս մնաց ԵԱ-ի պայքարից

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի D խմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականը, կայացավ Լատվիա-Խորվաթիա հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ռիգայում կայացած խաղում Խորվաթիայի ընտրանին գերազանցեց տան տերերին` երկու անպատասխան գնդակ ուղարկելով Լատվիայի դարպասը:

Այս հաղթանակից հետո Խորվաթիայի ընտրանին մրցաշարային աղյուսակում բարձրացավ երկրորդ հորիզոնական:

Հայաստանի ընտրանին 8 միավորով զրկվեց որակավորման փուլի արգելքը հաղթահարելու հնարավորությունից:

Վերջին տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Խորվաթիայի, իսկ Ուելսը կընդունի Թուրքիային:

  • Կիսվել: