երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Խորեն Բայրամյանը կարոտում է հայ երկրպագուներին և ցանկանում է վերադառնալ Հայաստանի հավաքական

Խորեն Բայրամյանը կարոտում է հայ երկրպագուներին և ցանկանում է վերադառնալ Հայաստանի հավաքական

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը կարոտում է հայ երկրպագուներին և ցանկանում է վերադառնալ Հայաստանի հավաքական։ Նա այդ մասին ասել է «RB-Sport»–ի հետ զրույցում։
 
«Պետրակովի հետ տարաձայնություններ ու իմ ապագան Հայաստանի հավաքականո՞ւմ։ Նա մարզիչ է, ես՝ խաղացող, նա է որոշում՝ ում զանգի, ում` ոչ։ Ես պարզապես ուզում եմ ասել է, որ սիրում եմ Հայաստանը, ուզում եմ խաղալ իմ հավաքականում և շատ եմ կարոտում հայ երկրպագուներին»,- ասել է Բայրամյանը։
Խորեն Բայրամյանը «Ռոստովի» սան է և ակումբում խաղում է 2011 թվականից: Այդ ընթացքում նա դարձել է 11 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի հավաքականի կազմում Խորեն Բայրամյանն անցկացրել է 22 հանդիպում, խփել երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում:

  • Կիսվել: