հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Խորեն Բայրամյանը հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան Հայաստանի ազգային հավաքականում

Խորեն Բայրամյանը հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան Հայաստանի ազգային հավաքականում

Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան Հայաստանի ազգային հավաքականում։

«Ես լի եմ էներգիայով խաղալու համար։ Կարևոր չէ, թե ով կլինի մարզիչը հավաքականում։ Անելու եմ ամեն ինչ` հավաքական վերադառնալու համար։ Շատ եմ ցանկանում խաղալ հավաքականում և հուսով եմ` կրկին կհագնեմ մեր ազգային թիմի մարզաշապիկը»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Խորեն Բայրամյանը 2020 թվականին է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրած 22 խաղում խփել է 2 գոլ։ Նախորդ անգամ կիսապաշտպանն ազգային թիմի կազմում խաղացել է 2023 թ. մարտի 25-ին` դաշտում 36 րոպե անցկացնելով Թուրքիայի դեմ Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրի տնային մրցավեճում։ Վերջին շրջանում նա հավաքական չի հրավիրվում Ալեքսանդր Պետրակովի որոշմամբ։

  • Կիսվել: