շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Խաղաղություն՝ աշխարհին, երջանկություն՝ ձեր ընտանիքներին․Հենրիխ Մխիթարյան

Խաղաղություն՝ աշխարհին, երջանկություն՝ ձեր ընտանիքներին․Հենրիխ Մխիթարյան

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած գրառումով շնորհավորել է Նոր տարվա առթիվ։

«Խաղաղություն՝ աշխարհին, երջանկություն՝ ձեր ընտանիքներին։ Մաղթում եմ օրհնված 2023 թվական»,- գրել է Մխիթարյանը։

«Ինտերն» առաջիկա հանդիպումը կանցկացնի հունվարի 4-ին։ Իտալիայի առաջնության 16-րդ տուրում իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կհյուրընկալի առաջատար «Նապոլիին» (41 միավոր)։ «Ինտերը» 5-րդն է՝ 30 միավոր։

  • Կիսվել: