հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Խաղացինք լավ թիմի դեմ․ Պետրակովը`Հայաստան-Խորվաթիա խաղի մասին

Խաղացինք լավ թիմի դեմ․ Պետրակովը`Հայաստան-Խորվաթիա խաղի մասին

Եվրո-2024-ի ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Խորվաթիային և նվազագույն հաշվով պարտություն կրեց։

Հանդիպման մասին իր կարծիքը հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը․

«Խաղացինք լավ թիմի դեմ։ Շնորհավորում եմ Խորվաթիայի հավաքականին։

Սելարայանը վնասվածք ուներ, փոխարինեցի, որպեսզի ռիսկի չդիմեինք»,-հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պետրակովը։

Հայաստանի հավաքականը D խմբում զբաղեցրեց 4-րդ տեղը՝ վաստակելով 8 խաղում 8 միավոր։

  • Կիսվել: