չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Խաչանովը պարտվեց Մոնրեալի մրցաշարի երկրորդ փուլի խաղում

Խաչանովը պարտվեց Մոնրեալի մրցաշարի երկրորդ փուլի խաղում

2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 22-րդ ռակետ, թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտեց ելույթը Մոնրեալում (Կանադա) Masters շարքի մրցաշարում։

Երկրորդ շրջանի խաղում Խաչանովը 5:7, 5:7 հաշվով զիջեց աշխարհի 46-րդ ռակետին 23-ամյա իտալացի Մատեո Առնալդիին։

Խաչանովի հանդիպումը Առնալդիի հետ տեւել է 1 ժամ 44 րոպե։

Հաջորդ փուլում Առնալդին պետք է հանդիպի աշխարհի 42-րդ ռակետ, իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայի հետ, ով ավելի վաղ հաղթել էր ռուս Դանիիլ Մեդվեդևին (3):

  • Կիսվել: