ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խաչանովը դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչից

Խաչանովը դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչից

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչից:

Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում Խաչանովը մրցեց հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասի հետ: 4 ժամից ավել ձգված մրցախաղում Ցիցիպասը հաղթեց 7:6, 6:4, 6:7, 6:3 հաշվով:

Կիսաեզրափակիչի մյուս խաղում Նովակ Ջոկովիչը կմրցի Թոմ Պոլի հետ:

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է Ավստրալիայի Մելբուռն քաղաքում կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022 թվականին Aus Open-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարտին:

  • Կիսվել: