ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Խաչանովը 1/8 եզրափակչում է. Մադրիդի մրցաշար

Խաչանովը 1/8 եզրափակչում է. Մադրիդի մրցաշար

Աշխարհի 17-րդ ռակետ, թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մադրիդում (Իսպանիա) ընթացող Masters շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչ։

1/16 եզրափակիչ խաղում Խաչանովը 7:5, 6:4 հաշվով հաղթանակ է տարել իտալացի Ֆլավիո Կոբոլիի նկատմամբ: Հանդիպման տևողությունը 1 ժամ 32 րոպե էր։

Հաջորդ տուրում Կարեն Խաչանովը կխաղա իտալացի Յանիկ Սիների հետ, ով իր խաղում հաղթել է Պավել Կոտովին (6:2, 7:5):

Մադրիդի մրցաշարի գործող հաղթողն իսպանացի Կարլոս Ալկարասն է։

  • Կիսվել: