ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խաչանովն ու Ռուբլյովը չեն շարունակի ելույթները Հռոմի մրցաշարի զուգախաղում

Խաչանովն ու Ռուբլյովը չեն շարունակի ելույթները Հռոմի մրցաշարի զուգախաղում

Ռուսաստանը ներկայասցնող հայազգի Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը չեն անցկացնի Հռոմում ընթացող ATP-1000 շարքի մրցաշարի զուգախաղի 1/8 եզրափակիչի հանդիպումը: Մրցաշարի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ նրանք չեն շարունակի ելույթները: Որոշման պատճառը չի նշվում:

Հայ և ռուս թենիսիստները մայիսի 16-ին 1/8 եզրափակիչում պետք է մրցեին Ջեյմի Մարեյ (Մեծ Բրիտանիա) / Մայքլ Վինուս (Նոր Զելանդիա) զույգի հետ: Խաչանովն ու Ռուբլյովը մեկնարկում երեք սեթում 4-6, 7-5, 10-7 հաշվով հաղթել էին կոլումբիացիներ Խուան Կաբալին և Ռոբերտ Ֆարահին։

Աշխարհի 11-րդ ռակետ Կարեն Խաչանովը Հռոմի մրցաշարի մենախաղում անակնկալ պարտություն էր կրել:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Խաչանով-Ռուբլյով զույգը հաղթել էր Մադրիդում կայացած ATP-1000 շարքի մրցաշարում:

  • Կիսվել: