երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում է ֆուտբոլի նոր մարզադաշտ կառուցելու հարցը

ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում է ֆուտբոլի նոր մարզադաշտ կառուցելու հարցը

Հայաստանում ֆուտբոլի նոր մարզադաշտ կառուցելու հարցը ԿԳՄՍ նախարարության ամենօրյա խնդիրն է։

Ազգային ժողովում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի առաջարկին։

«Եկեք մտածենք, որ օր առաջ ունենանք առնվազն 30 հազար նստատեղ ունեցող ֆուտբոլային մարզադաշտ»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։

Արձագանքելով այդ առաջարկին՝ Գիլոյանը նշեց, որ այդ հարցը ԿԳՄՍ նախարարության հանապազօրյա խնդիրն է։

«Հայաստանի հավաքականի՝ հպարտություն ներշնչող խաղի ֆոնին այսօր այնպիսի պահանջարկ է առաջացել, որ ձեզ վստահեցնում եմ, որ հանրապետության բնակչության կեսը ինձանից նեղացած է, որ տոմս չեմ կարողանում տալ իրենց։ Հուսամ, որ,այո, այդպիսի մարզադաշտ կունենանք և այդ մարզադաշտում կարձանագրվեն նոր փառահեղ հաղթանակները»,- եզրափակեց Գիլոյանը։

  • Կիսվել: