երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կայացել է Համահայկական ամառային 8-րդ խաղերի վիճակահանությունը

Կայացել է Համահայկական ամառային 8-րդ խաղերի վիճակահանությունը

Կայացել են Համահայկական ամառային ութերորդ խաղերի ծրագրում ընդգրկված թիմային խաղային մարզաձևերի ենթախմբային փուլերի մրցումների վիճակահանությունները։ Մարզաձևերի գլխավոր մրցավարները ներկայացրել են ենթախմբային մրցումների մրցավայրերը։

Այս տարի առաջին անգամ Համահայկական ամառային 8-րդ խաղերը կհյուրընկալեն Սաուդյան Արաբիայում բնակվող մեր հայրենակիցներին։ Համահայկական ամառային 8-րդ խաղերին ամենաշատ հայտ ներկայացվել է Ռուսաստանից, Վրաստանից։

Ամենաշատը հայտեր ներկայացվել են ֆուտզալ և ֆուտբոլ մարզաձևերից: Դիմել են նաև անհատական սպորտաձևերի համար, ինչպիսիք են՝ լողը, գոլֆը, շախմատը: Բայց թիմային սպորտում ավելի շատ կլինեն վոլեյբոլը և լողափնյա վոլեյբոլը։ Այս տարի մասնակիցների թվում կան նաև 10-15 տարեկան երեխաներ։ Նրանք հիմնականում մասնակցելու են շախմատի և լողի մրցումներին։

Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին՝ Գյումրու Քաղաքային մարզադաշտում:

  • Կիսվել: