շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կայացել է բանակի օրվան նվիրված ֆուտզալի մրցաշար

Կայացել է բանակի օրվան նվիրված ֆուտզալի մրցաշար

«Գազպրոմ Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ կայացավ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված ֆուտզալի մրցաշար՝ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի,  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, Պետական եկամուտների կոմիտեի, «Ավերս» ՓԲԸ-ի, «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» (ՏԷՀԿԿ) ՊՈԱԿ-ի թիմերի և Հայաստանի լրագրողների հավաքականի (ՀԼՀ) մասնակցությամբ։

Խաղերն անցկացնվեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրի մարզադահլիճում։

Խմբային փուլի արդյունքներով եզրափակիչ դուրս եկան «Գազպրոմ Արմենիա»-ի և ՏԷՀԿԿ-ի թիմերը, իսկ երրորդ տեղի համար խաղում հանդիպեցին լրագրողների հավաքականն ու ՊԵԿ-ի թիմը։

Եզրափակիչ հանդիպման հաղթող դարձան ՏԷՀԿԿ ֆուտբոլիստները՝ առաջ անցնելով մրցակցին մեկ գոլի առավելությամբ։ Երրորդ տեղը զբաղեցրեց «Ավերս»-ը։

  • Կիսվել: