ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կայացել է անվասայլակով բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը

Կայացել է անվասայլակով բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը

Այսօր ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի և Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի համատեղ ուժերով կայացավ անվասայլակով բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը:

ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ համառ պայաքարում Արտակարգ իրավիճակների նախարարության “Wheel Foxes” թիմը նվաճեց չեմպիոնի տիտղոսը, երկրորդ տեղը գրավեց Պաշտպանության նախարարության ԲԿՄԱ թիմը, իսկ պատվավոր երրորդ տեղը գրավեց հայրաքաղաք Գյումրին ներկայացնող ԲՄԱ - Գյումրի թիմը:

Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Սևակ Մխիթարյանն իր խոսքում նշեց, որ արդեն երրորդ տարին անցկացվող Հայաստանի անվասյլակով բասկետբոլի գավաթի խաղարկությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել մարզիկների մոտ, ինչի արդյունքում մարզերում ևս ձևավորվում են թիմեր և մեծանում է հետաքրքրությունը սպորտաձևի նկատմամբ։

 

  • Կիսվել: