շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կայացավ ՀԲՖ գործկոմի նիստը. հաստատվեց մարզչական կազմը

Կայացավ ՀԲՖ գործկոմի նիստը. հաստատվեց մարզչական կազմը

Այսօր կայացած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստի ընթացքում ՀՀ հավաքական թիմերի մարզիչները ներկայացրեցին նախորդ տարվա մարզական հաշվետվությունը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Նշվում է, որ Ֆեդերացիայի նախագահի ներկայացրած մարզչական կազմը արժանացավ մարզչական խորհրդի հավանությանը, որից հետո գործկոմը հաստատեց այս տարվա հավաքական թիմերի մարզիչներին: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվեց Վահան Ադիլխանյանը, որը մինչեւ այդ կատարում էր գլխավոր մարզչի պարտականությունները: Հավաքականում Վահան Ադիլխանյանին կօգնի ՀՀ վաստակավոր մարզիչ Պավլիկ Ղարսլյանը:

Կարեն Աղամալյանը կշարունակի գլխավորել երիտասարդական հավաքականը: Երկրորդ մարզչի պարտականություները կկատարի Գարիկ Բաղդասարյանը: Միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի արծաթե մեդալակիր, պրոֆեսիոնալ բռնցքամարտի USBA-ի (ԱՄՆ-ի) չեմպիոն Արտյոմ Սիմոնյանը կմարզի ավագ տարիքի պատանիների հավաքականը: Սիմոնյանին հավաքականում կօգնի Գևորգ Կոստանյանը:

Տիգրան Արմենակյանը կմարզի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը: Աղջիկների հավաքականը կգլխավորի Խաչիկ Խաչատրյանը:

  • Կիսվել: