չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Քաթարում Մեսսիի թանգարան չի բացվի

Քաթարում Մեսսիի թանգարան չի բացվի

Կատարի համալսարանը հերքել է Լիոնել Մեսսիի սենյակը թանգարանի վերածելու մասին տեղեկությունը։

«Համալսարանի ներկայացուցչի խոսքերը սխալ են մեկնաբանվել, համալսարանը չի նախատեսում թանգարան բացել»,- մեջբերում է համալսարանի աղբյուրին РИА Новости-ն։

Համալսարանի ներկայացուցիչը բացատրել է, որ սենյակը գտնվում է տղամարդկանց հանրակացարանի տարածքում, ուր մուտքն արգելված է դրսի մարդկանց, մասնավորապես՝ կանանց համար, հետևաբար դժվար կլինի թանգարանն այս վայրում բացել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այն սենյակը, որում ապրել է Արգենտինայի հավաքականի ավագը ԱԱ-2022-ի ժամանակ, կվերածվի թանգարանի։

  • Կիսվել: