ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կարող եմ անձամբ հաստատել սպորտային պատվիրակությունների համար նախատեսված անվտանգության ամենաբարձր մակարդակը․ Անտոնիո Կոնֆլիտիին ողջունել է ԿԳՄՍ հայտարարությունը

Կարող եմ անձամբ հաստատել սպորտային պատվիրակությունների համար նախատեսված անվտանգության ամենաբարձր մակարդակը․ Անտոնիո Կոնֆլիտիին ողջունել է ԿԳՄՍ հայտարարությունը

Եվրոպայի Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին անդրադարձել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած այն հայտարարությանը, որում ափսոսանք էր հայտնվում Ադրբեջանի թիմի՝ առաջնությունը լքելու վերաբերյալ կայացրած որոշմանը։

«Ողջունում եմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունը։ Միջոցառումը չպետք է կապված լինի քաղաքականության հետ։ Կարող եմ անձամբ հաստատել միջոցառման հենց սկզբից սպորտային պատվիրակությունների համար նախատեսված անվտանգության ամենաբարձր մակարդակը»,- գրել է նա Ֆեյսբուքում՝ կից տարածելով ՀՀ ԿԳՄՍ հայտարարությունը։

Հիշեցնենք, որ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը այրել էր ադրբեջանական դրոշը, ինչից հետո Ադրբեջանի հավաքականը, չմասնակցելով առաջնությանը, վերադարձել էր հայրենիք։

  • Կիսվել: