Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը հաղթահարեցին որակավորումը
Հայաստանի Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը հաղթահարեց 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրով գեղասահքի մրցման որակավորման փուլը՝ ապահովելով առնվազն 16-րդ տեղը։
Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը մասնակցեցին Արա Գեւորգյանի հեղինակած «Արցախ» ստեղծագործության համանուն ծրագրով եւ վաստակեցին 66.27 միավոր: Տեխնիկան գնահատվեց 38.66 միավոր, բարդությունը՝ 28.11 միավոր:
Եզրափակիչ դուրս կգա 16 զույգ (19 զույգ է մասնակցում)։ Որակավորումը հաղթահարելուց հետո նրանք հնարավորություն կստանան մասնակցել փետրվարի 16-ին անցկացվելիք ազատ ծրագրին:


