ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2020
Կարևոր հաղթանակ էր․  Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմա»-ի հաղթանակի մասին

Կարևոր հաղթանակ էր․ Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմա»-ի հաղթանակի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարևորել է  «Լեչե»-ի դեմ խաղում տոնած հաղթանակը:

«Թիմի ինքնավստահության համար կարևոր հաղթանակ էր: Եկեք շարունակենք նույն կերպ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրում «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալել էր «Լեչե»-ին և հաղթեց 4:0 հաշվով: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման և գոլի հեղինակ:

  • Կիսվել: