ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կարևոր չէ, որ ես խփեցի գոլը. կարևորը 3 միավոր վաստակելն է. Հենրիխ Մխիթարյան

Կարևոր չէ, որ ես խփեցի գոլը. կարևորը 3 միավոր վաստակելն է. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի Իտալիայի Ա սերիայի 11-րդ տուրի «Ֆիորենտինա» - «Ինտեր» խաղում 90+5-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը և հաղթանակ պարգևել իր թիմին՝ 4:3:

Խաղից հետո նա այսպես է մեկնաբանել հանդիպումը:

«Ամենակարևորն այսօր հաղթանակն է, կարևոր չէ, թե ես խփեցի գոլը: Կարևորը 3 միավոր վաստակելն է։ Մենք լավ սկսեցինք, բայց հետո մի փոքր թուլացրինք 11 մետրանոցից հետո։ Երկրորդ, մենք հոգնած էինք, բայց հաղթեցինք խաղը: Գիտեինք, որ հեշտ չի լինելու, իմանալով մրցակցի որակները:

Միշտ էլ դժվար է նրանց դեմ խաղալը: «Ֆիորենտինան» շատ ուժեղ թիմ է, ուստի տրամաբանական չէ, որ այն ունի ընդամենը 10 միավոր: Մենք արժանի էինք հաղթանակի այս խաղում: Վերջին 10/15 րոպեն ես ուժ չունեի, բայց չէի ուզում հանձնվել, ուզում էի շարունակել: Մենք ցանկանում ենք պայքարել մինչև վերջ, մտածում ենք խաղ առ խաղ և ցանկանում ենք հաղթել բոլորին»։

Հավելենք, որ սա Հենրիխ Մխիթարյանի խփած առաջին գոլն է «Ինտերի» կազմում:

  • Կիսվել: