կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կարեն Խաչանովը պարտվել է աշխարհի 5-րդ ռակետին

Կարեն Խաչանովը պարտվել է աշխարհի 5-րդ ռակետին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մայամիում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում 1-6, 4-6 հաշվով պարտվել է աշխարհի 5-րդ ռակետ, Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևին և դուրս է մնացել հետագա պայքարից: Մրցախաղը տևել է 1 ժամ 9 րոպե:

Քառորդ եզրափակչում 26-ամյա թենիսիստը կմրցի Հունգարիան ներկայացնող Ֆաբիան Մարոժանի հետ:

Խաղային օրվա արդյունքում քառորդ եզրափակչի ևս մեկ զույգ են կազմել աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասն ու բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը։

  • Կիսվել: