երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Կարեն Խաչանովը մեկնարկել է վստահ հաղթանակով. Մոնտե Կարլոյի մրցաշար

Կարեն Խաչանովը մեկնարկել է վստահ հաղթանակով. Մոնտե Կարլոյի մրցաշար

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթահարել է Մոնտե Կարլոյում ընթացող Masters շարքի մրցաշարի 1-ին շրջանը։

Մրցաշարի մեկնարկում աշխարհի 12-րդ ռակետը 6:2, 6:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ Ֆոկինայի նկատմամբ, ով ATP-ի դասակարգման աղյուսակում 24-րդն է:

Հաջորդ տուրում Խաչանովը կխաղա Դանիել Էվանս (Մեծ Բրիտանիա) – Իլյա Իվաշկո (Բելառուս) հանդիպման հաղթողի հետ։

  • Կիսվել: