հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կարեն Խաչանովը կմասնակցի Մոնտե Կառլոյի ATP-1000 շարքի մրցաշարին

Կարեն Խաչանովը կմասնակցի Մոնտե Կառլոյի ATP-1000 շարքի մրցաշարին

Աշխարհի 11-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մոնտե Կառլոյում անցկացվող ATP-1000 շարքի մրցաշարում կմեկնարկի իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայի դեմ մրցախաղով: Իսպանացին հանդիսանում է աշխարհի 24-րդ ռակետը:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 5 779 335 եվրո:

Մոնտե Կառլոյի մրցաշարի գործող չեմպիոնը հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասն է, որին վերջերս հաղթել է Խաչանովը:

Նախորդ տարի 26-ամյա Խաչանովը չէր կարողացել դուրս գալ մրցաշարի երկրորդ շրջան՝ մեկնարկում 7-6, 3-6, 3-6 հաշվով պարտվելով Արգենտինայի ներկայացուցիչ Դիեգո Շվարցմանին:

  • Կիսվել: