ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կարեն Խաչանովը կխաղա Ավստրալիայի թենիսի առաջնության կիսաեզրափակիչում

Կարեն Խաչանովը կխաղա Ավստրալիայի թենիսի առաջնության կիսաեզրափակիչում

Տղամարդկանց թենիսի 20-րդ ռակետ , ռուսաստանցի Կարեն Խաչանովը, Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում կոտրել է 31-րդ ռակետի՝ ամերիկացի Սեբաստիան Կորդայի դիմադրությունը՝ 7:6, 6:3, 3:0:

Հանդիպումը տևել է 1 ժամ 52 րոպե։ Երրորդ սեթում Սեբաստիան Կորդան աջ դաստակի վնասվածք է ստացել և ստիպված հրաժարվել է պայքարից։

Կարեն Խաչանովն առաջին անգամ է մտել Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ նա կմրցի հույն Ստեֆանոս Ցիցիպասի և չեխ Իրժի Լեհեչկայի հանդիպման հաղթողի հետ։

Հայազգի թենիսիստը վարկանիշային աղյուսակում արդեն բարձրացել է 15-րդ հորիզոնական:

  • Կիսվել: