կիրակի, մարտ 3
3 / 3 / 2024
Կարեն Խաչանովը Կալիֆոռնիայում մասնակցել է բարեգործական ակցիայի՝ հաջակցություն Արցախի

Կարեն Խաչանովը Կալիֆոռնիայում մասնակցել է բարեգործական ակցիայի՝ հաջակցություն Արցախի

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Կալիֆոռնիայում մասնակցել է բարեգործական ակցիայի և ցուցադրական հանդիպում անցկացրել՝ հաջակցություն Արցախի։ Այս մասին գրում է armsport.am-ը` հղում անելով ՀՄԸՄ Գլենդելի Արարատ մասնաճյուղի ֆեյսբուքյան էջին: 
Միջոցառումը կազմակերպվել է Homenetmen Glendale Ararat-ի կողմից։ 

Հիշեցնենք, որ Խաչանովն այս հունվարին, երբ դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, հանդիպումից հետո տեսախցիկի վրա գրառում էր կատարել՝ իր աջակցությունը հայտնելով Արցախին։ Նա տեսախցիկի վրա գրել էր՝ «Keep believing all the way until the end! Artsakh Stay Strong» («Շարունակեք հավատալ մինչև վերջ։ Մնա՛ ուժեղ, Արցախ»)։ Նշենք, որ նա նմանատիպ գրառում էր կատարել նաև այդ մրցաշարի 1/16-րդ եզրափակչի հանդիպումից հետո։

 



  • Կիսվել: